
Միացե՛ք ոչ պարզապես տեղական ընկերությանը
այլ՝ գլոբալ ցանցի
Դա է Մուռի ուղին:
Դուք կլինեք գնահատված և աջակցված
Մուռ Հայաստանը-ում մենք աջակցում ենք ձեր մասնագիտական առաջխաղացմանը՝ վստահելով ձեզ ավելի մեծ պատասխանատվություն՝ կարիերայի վաղ փուլից։ Այս ճանապարհն ուղեկցվում է կառուցվածքային վերապատրաստմամբ և մենթորության ծրագրերով։ Մեր մշակույթը հիմնված է գիտելիքի և փորձի փոխանակման վրա, և մենք կօգնենք ձեզ ձեռք բերել այն կարևոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են առաջնորդ դառնալու համար։
Մուռ Հայաստան-ում դուք կլինեք ուժեղ և համախմբված մասնագիտական համայնքի մաս, իսկ միևնույն ժամանակ կունենաք կապ միջազգային փորձագետների ցանցի հետ։ Անկախ ներգրված աշխատանքներից՝ ձեզ հասանելի կլինեն անհրաժեշտ ռեսուրսները, հմտություններն ու խորհրդատվությունը՝ հաջողության հասնելու համար։
Ձեր կատարած աշխատանքը կլինի իմաստալից և կունենա իրական ազդեցություն
Մուռ Հայաստան-ում մենք հավատում ենք, որ շարունակական հաջողության լավագույն ճանապարհը՝ թե՛ այսօր, թե՛ ապագայում, սոցիալական աճը ֆինանսական աճի հետ առաջնահերթ դարձնելն է։
Մուռ Հայաստան-ի գործունեության նպատակը և մարդիկ կարևոր են այնքան ինչքան շահութաբերությունը։ Մեր արժեքներն ու նպատակները ապագային միտված են։ Մենք հավատարիմ ենք համայնքին աջակցելու մեր առաքելությանը և միտված ենք արժեքավոր փոփոխություններ իրականացնելուն։ Մենք նվիրված ենք մեր աշխատակիցներին, նրանց կարիերայի զարգացմանն ու աճին մեր կազմակերպության ներսում։


Դուք կսովորեք, կզարգանաք և առաջընթաց կունենաք
Մուռ Հայաստան-ում մենք ձևավորում ենք առաջնորդներ հենց մեր թիմի ներսում։ Կենտրոնանալով բազմակողմանիության և էմոցիոնալ ինտելեկտի զարգացման վրա՝ մենք ձգտում ենք ձևավորել առաջնորդության ավելի ուժեղ, բարյացակամ մշակույթ, որտեղ կարևոր արժեքները, ներշնչանքն ու ռազմավարությունները և կիսվում են։
Աշխատելով Մուռ Հայաստան֊ում ՝ դուք մուտք կգործեք միջազգային ռեսուրսների, վերապատրաստման և առաջնորդության զարգացման ծրագրերի։ Ձեզ կառաջարկվեն հնարավորություններ՝ մասնակցելու գլոբալ նախագծերի, ձեռք բերելու բազմազան փորձառություններ և նոր հայացքներ, որոնք դրական կազդեն ձեր կարիերային։
Դուք կլինեք մեծ նպատակի մի մաս
Մասնագիտական ծառայությունների ոլորտը շարունակաբար զարգանում է, և Մուռ Հայաստան-ում մենք նպատակ ենք դրել՝ լինել այդ զարգացման առաջնագծում։
Միանալով մեզ՝ դուք դառնում եք միջազգային մասնագիտական ծառայությունների ցանցի մի մաս, որն ընդգրկում է ավելի քան 37,000 մասնագետ՝ 220 անկախ ընկերություններում, 113 երկրում։




