
Աուդիտ
Մուռ Հայաստան-ում մենք գտնում ենք, որ աուդիտի և հավաստիացման ծառայությունները պետք է ապահովեն ոչ միայն օրենսդրական համապատասխանություն. դրանք պետք է ստեղծեն արժեք, ներշնչեն վստահություն և աջակցեն տեղեկացված որոշումների կայացմանը:
Աուդիտ
Մուռ Հայաստան-ում մենք գտնում ենք, որ աուդիտի և հավաստիացման ծառայությունները պետք է ապահովեն ոչ միայն օրենսդրական համապատասխանություն. դրանք պետք է ստեղծեն արժեք, ներշնչեն վստահություն և աջակցեն տեղեկացված որոշումների կայացմանը: Մեր օրերի բարդ և արագ զարգացող բիզնես միջավայրում հուսալի ֆինանսական տեղեկատվությունը կարևոր է ոչ միայն օրենսդրական պարտականություններ կատարելու, այլև շահագրգիռ կողմերի վստահությունը ունենալու և երկարաժամկետ հաջողություն ապահովելու համար:
Մեր մոտեցումը պարզապես պարտադիր գործողությունների ցանկ չէ։ Մենք հավաստիացումը դիտարկում ենք որպես հնարավորություն՝ նոր հեռանկարներ տրամադրելու, վաղ փուլում ռիսկերը բացահայտելու և ձեր կազմակերպությանը ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Մեր ծառայությունները հարմարեցված են ձեր բիզնես միջավայրին և նպատակներին՝ ներքին վերահսկողությունից և ռիսկերի կառավարումից մինչև կորպորատիվ հաշվետվությունների պատրաստում և կապիտալի շուկաներում գործողությունների իրականացման պատրաստվածությանը:
Մեր աուդիտի թիմը համատեղում է տեխնիկական գերազանցությունը ձեր ոլորտի խորը ըմբռնման հետ՝ հիմնվելով միջազգային մեթոդաբանության վրա և կազմված լինելով փորձառու մասնագետներից, ովքեր հանդիսանում են Հավաստագրված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամներ: Մենք սերտորեն համագործակցում ենք ձեզ հետ՝ մշակելու ոչ միայն ճշգրիտ և թափանցիկ, այլև ապագային ուղղված գործընթաց:
Անկախ նրանից, թե դուք զարգացող ձեռնարկություն եք, թե արդեն իսկ կայացած կազմակերպություն, որը փորձում է հարմարվել փոփոխություններին, Մուռ Հայաստան-ն այստեղ է՝ աջակցելու ձեր նպատակներին՝ ապահովելով հավաստիացման ծառայություններ, որոնք տալիս են իրական արժեք:

Այլ ծառայությունները
ՄՈՒՌ ՀԱՅԱՍՏԱՆ-Ի ՄԱՍԻՆ
Մուռ Հայաստան-ում մենք մենք պարզապես հաշվապահներ չենք․ մենք վստահելի խորհրդատուներ ենք, որոնք պատրաստ են օգնել ձեզ վստահությամբ առաջ շարժվել։

Կապ Մուռ Հայաստանի հետ
Մեր մասնագետները պատրաստ են հասկանալու Ձեր առանձնահատուկ մարտահրավերները, և վերածելու հնարավորությունները երկարաժամկետ առաջընթացի:
- Կապ մեզ հետ
- Առաջարկի հարցում
"*" indicates required fields
"*" indicates required fields




